Գուցե մեկ անգամ եւս խորհենք. Սարգիսն արժանի է՞ Եռաբլուրում ամփոփվելու.aravot.am

24-01-2018 15:29:12   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
aravot.am. Ֆրանսահայ մտավորական, ազատամարտիկ, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի կինը՝ տիկին Հասմիկն այսօր է վերադարձել Լիոնից:
 


Նա Լիոնում գտնվելու ժամանակ հեռախոսազրույց էր ունեցել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ամուսնու հուղարկավորության, պաշտպանության նախարարությանը դիմելու հարցով: Սարգիսի դին Հայաստան կբերվի ուրբաթ:
 
Սարգիսի մարտական ընկերները փորձում են ստորագրահավաքներով, սոցիալական ցանցերում իրենց էջերով պահանջել, խնդրել, հորդորել, որպեսզի Սարգիսն ամփոփվի Եռաբլուրում: Ինչպես իննսունականների շատ կամավորականներ, Սարգիսը «ազատամարտի մասնակցի վկայական» չունի:
 
Ի դեպ, այս հարցն արծարծվեց նաեւ այն ժամանակ, երբ դատական գործընթացներ սկսվեցին նրա դեմ: Սակայն ով է մոռացել նրա մասնակցության մասին, սփյուռքահայ սակավաթիվ երիտասարդներից մեկի մասին, որը տարատեսակ օգնություններ էր տանում, բաժանում, իսկ այս ամենի ամենաճշմարիտ վկաները արցախցիներն էին Գուցե մեկ անգամ եւս խորհենք միասին. Սարգիսն արժանի՞ է Եռաբլուրում հանգչելու:
 
Քիչ ժամանակ է մնացել:
 
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
 
Սարգիսի վերջին նկարը «Առավոտում»
 
Հ. Գ. «Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս առնչությամբ ասել էր «ՀԺ»-ին, որ Եռաբլուրը պետական պանթեոն է, եւ այնտեղ հուղարկավորելու հատուկ կարգ կա, փաստաթղթեր են հավաքվում, պաշտոնական դիմում է գրվում եւ այլն՝ նման բան տեղի չի ունեցել։ Երկու ազատամարտիկ, իր տեղեկություններով, զանգահարել են ՊՆախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին եւ պարզապես հետաքրքրվել են։  Նման դիմում չի ստացվել, որի հիման վրա ըստ կարգի քննարկում կազմակերպվի, ասել էր Հովհաննիսյանը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1288 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար
 

Սարգիս Հացպանյան թեմայով կարդացեք նաեւ.

11-02-2018 Փերվարի 12-ին ժամը 12։00 «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա հիշատակի արարողություն՝ Սարգիս Հացպանյանի ծննդյան օրվա կապակցությամբ27-01-2018 Սարգիս Հացպանյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. ՀՀ ՊՆ 27-01-2018 Սարգիս Հացպանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 28-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում27-01-2018 Ժամանակակից հայ հասարակական-քաղաքական միտքը մեծ կորուստ է կրել.Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ26-01-2018 Սարգիս Հացպանյանի աճյունը հունվարի 26-ին հասավ Երեւան, սակայն հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ25-01-2018 Ոչ ես, եւ ոչ էլ մեր ընտանիքից որեւէ մեկը անհրաժեշտություն չենք ունեցել օգնության խնդրանքով դիմել ՀՀ պետական որեւէ կառույցի․ Սարգիս Հացպանյանի կին25-01-2018 «Շրջանառվող լուրերը, ըստ որի Սարգիս Հացպանյանի հոգեհանգստյան արարողության հետ կապված «եկեղեցին դրական արձագանք չի տալիս», չի համապատասխանում իրականությանը, զրպարտություն է և հերյուրանք»․ Գուգարաց թեմ25-01-2018 Հասմիկ Պողոսյան․ Հայ Առաքելական եկեղեցին Սարգիս Հացպանյանի մահից հետո անմիջապես է պատրաստակամություն հայտնել հոգեհանգիստը կատարել անվարձահատույց25-01-2018 ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի հայտնել իր դիրքորոշումը՝ Սարգիս Հացպանյանի հուղարկավորությունը «Եռաբլուրում» կազմակերպելու վերաբերյալ24-01-2018 ՀՀ Սփյուռքի նախարարության ցավակցական հեռագիրը Սարգիս Հացպանյանի ընտանիքին 24-01-2018 Գուցե մեկ անգամ եւս խորհենք. Սարգիսն արժանի է՞ Եռաբլուրում ամփոփվելու.aravot.am 24-01-2018 «Սարգիս Հացպանյանին պետք է հուղարկավորել Եռաբլուրում» Դիմում՝ ՀՀ պաշտպանության նախարարին24-01-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Մարիամ Ավագյանը, Գագիկ Գինոսյանը և Լոս Անջելեսի Պոլսահայ միության ներկայացուցիչները (տեսագրություն) 23-01-2018 Սարգիս Հացպանյանը բարձրաձայնում էր այնպիսի թեմաների մասին, որոնցից կիլոմետրերով հեռու են փախչում ներկայիս մտավորականները (տեսանյութ)23-01-2018 «Հայ տեսակին, մահ չկա». Սարգիս Հացպանյանի կյանքի վերջին խոսքերը (տեսագրություն) 20-01-2018 Սարգիս Հացպանյանը մահացել է 19-01-2018 Սարգիս Հացպանյանը պարգևատրվել է Հրանդ Դինքի անվան շքանշանով18-01-2018 Սարգիս Հացպանյանը պարգևատրվել է Հրանդ Դինքի անվան շքանշանով չթողարկել , ձեռք չտալ Տիգրանի համար