Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը պետք է վերջնականորեն լուծի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (տեսանյութ)

Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամները կոչ-դիմում են հղել Թուրքիայի՝ ազգությամբ հայ պատգամավորներին



09-02-2018 18:49:00   | Հայաստան  |  Հասարակություն
 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը պետք է վերջնականորեն լուծի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում: 
 
Այս մասին փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ Գուրգեն Եղիազարյանը: 
 
Ըստ նրա՝  Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններն Արամ Աթեշյանի մասնկացությամբ պետք է գնահատել բացարձակ դավաճանություն: 
 
«Էջմիածինն այդ տխմարի պատճառով ծանրագույն վիճակում է, որովհետև գիտի, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան ինքը Պոլսո մեջ: Այս առումով մենք պետք է հավաքվեինք և բռունցքվեինք, որպեսզի մեր թշնամին պարզ ճակատով չգար Երևան և նույնիսկ հարցազրույց տար»,- նշեց Գ. Եղիազարյանը՝  ընդգծելով, որ հաջորդ անգամ իրենք դիմելու են Կաթողիկոսին, որպեսզի այլևս թույլ չտրվի Աթեշյանին գալ Հայաստան: 
 
Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի մեկ այլ ադամ Արագած Ախոյանը նկատեց, որ Ա. Աթեշյանին Մայր Աթոռը կարող է կարգալույծ անել, սակայն չի անում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած Հայաստանի «նուրբ» հարաբերությունները: 
 
«Ես միայն մեկ մեղադրանք ունեմ, որ Էջմիածինը չպետք է թույլ տար իրենց ուղեկցությամբ Աթեշյանին գնալ հարցազրույցի»,- շեշտեց նա՝ հավելելով, որ հնարավորություն ունի դիմելու Մայր Աթոռին, սակայն չի ուզում ոչ մի շփում ունենալ այդ կառույցի հետ: 
 
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները հետաձգվել են մեկ ամսով և Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամների կոչով դիմում են  Թուրքիայի մեջլիսի ազգությամբ հայ պատգամավորներին: 
 
Կոչ-դիմումում, մասնավորապես, ասվում է. 
«Հարգելի գործընկերներ Սելինե Դողան, Կարո Փայլան, Մարգար Եսայան
 
Ձեզ հետ միասին մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որի հիմնական բնորոշիչն անկայունությունն է մի տարածաշրջանում, որը վերածվել է բազում անկանխատեսելի մարտահրավերների թիրախի: 
 
Այս իրավիճակում մեր նպատակը պետք է լինի անել հնարավորը գոյացած հակասությունները մեղմելու,  խնդիրները լուծելու և խուսափել այնպիսի քայլերից, որոնք որոշ ուժերի կողմից կօգտագործվեն քաոս ստեղծելու համար: Սույն հանգամանքն է մեզ դրդել դիմելու Ձեզ, Պատրիարքի շուրջ տևական ժամանակ շարունակվող խիստ մտահոգիչ իրավիճակի կապակցությամբ: 
 
Մենք համոզված ենք, որ Դուք կգտնեք բոլորի համար ընդունելի տարբերակներ խնդիրները ժողովրդավարության և օրինականության սկզբունքների առաջնահերթությամբ կարգավորելու համար, որը կվերականգնի հայ համայնքի բնականոն կյանքը»: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 408 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար