Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ

15-02-2018 15:50:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում նախատեսված հանքարդյունահանման ծրագրի գլխավոր հովանավորներից մեկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է (ՎԶԵԲ): ՎԶԵԲ-ը ստեղծվել է 1991թ․ Միացյալ նահանգների և եվրոպական պետությունների կողմից հետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։ Հանդիսանում է պետությունների և մասնավոր ընկերությունների խոշոր վարկատու։
 


Այս բանկը Lydian International (Լիդիան) ընկերության խոշոր բաժնետերերից մեկն է, որը 2009թ.-ի դրությամբ 5.8 միլիոն և 2016թ-ի դրությամբ 10.5 միլիոն կանադական դոլար է ներդրել ընկերության բաժնետոմսեր ձեռք բերելու, ինչպես նաև հանքի հետախուզման և հանքավայրի կառուցման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: Ինչպես Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), այնպես էլ ՎԶԵԲ-ը Լիդիանի կողմից անընդհատ մատնանշվում է որպես բնապահպանական և սոցիալական կատարողականի «բարձր» չափանիշների հետևող մի կառույց, ուստի Ամուլսարի ծրագրում ՎԶԵԲ-ի ներկայությունը կարծես բարձրացնում է հանքարդյունահանման նախագծի հեղինակությունը: Չնայած բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշների (այսպես կոչված՝ IFC performance standards) մասին միջազգայնորեն և հատկապես Հայաստանում տարածված թյուրըմբռնմանը՝ բնապահպան հանրությունն ու ոլորտի մասնագետները փաստում են, որ Ամուլսարի ծրագիրը հակասում է հենց միջազգային բնապահպանական ու սոցիալական կատարողականի չափանիշներին, ուստի տվյալ բանկի մասնակցությունն այս ծրագրին հակասում էր իր իսկ սկզբունքներին:
 
ՎԶԵԲ-ն ունի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավման բաժին, որոնց միջոցով քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու պահանջները ներկայացնել բանկի ֆինանսավորած ծրագրերի հետ կապված։ Դեռևս 2013թ-ին Հայաստանի քաղաքացիները բարձրացրել են Ամուլսարի խնդիրը ՎԶԵԲ-ի առջև։ Իսկ 2014թ-ին արդեն բողոք է գրանցվել ինչպես Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ, որն ինչպես և ՎԶԵԲ-ը, Լիդիան Ինթերնեշընըլի կապիտալ բաժնետերերից էր մինչև 2017թ. մայիս ամիսը), այնպես էլ ՎԶԵԲ-ի բողոքարկման համապատասխան մարմիններում: ՄՖԿ կատարողականի չափանիշների համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակը (IFC Compliance ombudsman’s office) բողոքներն ընդունել էր ու շուրջ երեք տարի քննել դրանք։
 
Ի տարբերություն ՄՖԿ-ի ՎԶԵԲ-ը հրաժարվել էր այդ
նույն բողոքները քննելուց՝ 2015թ.-ի փետրվարին պատճառաբանելով, թե դրանք վերաբերում են հանքի շահագործման ռիսկերին, մինչդեռ բանկը միայն ֆինանսական միջոցներ է տրամադրում ծրագրի հետախուզման և նախապատրաստական գործունեությունների և ոչ հանքարդյունահանման գործունեության համար: Ավելին, ՎԶԵԲ-ը բողոքներից եզրակացրել էր, որ բողոք ներկայացնողները կտրականապես դեմ են Լիդիանի հետ անմիջականորեն երկխոսելու միջոցով հանքի խնդիրները լուծելուն, ուստի բողոքների պատշաճությունը գնահատողները համարել են, որ երկու բողոքներն էլ պատշաճ չեն բողոքի քննություն սկսելու համար:
 
Այնինչ ՄՖԿ Համապատասխանության ապահովման օմբուդսմենի գրասենյակի շուրջ 3 տարի տևած ուսումնասիրությունների հիման վրա 2017թ․-ին հրապարակած զեկույցը մատնանշում է, որ ՄՖԿ բնապահպանական ու սոցիալական ազդեցության չափանիշները չէին պահպանվել ծրագրի հետախուզական փուլում, իսկ ծրագրի զարգացման փուլում բացակայում է Գնդեվազ համայնքի և Ջերմուկի տուրիստական տնտեսության վրա ազդեցության գնահատումը, ինչը ՄՖԿ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման մասին չափանիշի խախտում է։
 
Այսպիսով ստացվում է, որ նույնանման պայմաններում ՄՖԿ-ն քննում է Հայաստանից բողոքները, իսկ ՎԶԵԲ-ը՝ հրաժարվում։
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2017թ․-ին վաղուց ավարտված էին Ամուլսարի հանքի հետախուզական աշխատանքները և Լիդիանն անցել էր շահագործման նախապատրաստական փուլին, իսկ ՎԶԵԲ-ը շարունակում էր ընկերության բաժնետեր մնալ՝ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը օգտվեց ՎԶԵԲ-ի վերոնշյալ բողոքարկման մեխանիզմներից և նոր բողոք ներկայացրեց՝ ընդդեմ Ամուլսարում ոսկու հանք շահագործման։ ՎԶԵԲ-ին ուղղված նամակը, որին միացել էին բնապահպանական կազմակերպություններ, փորձագետներ, քաղաքացիներ, ուղարկվել է դեռևս 2017թ.-ի հոկտեմբերի 26-ին:
 
Սկզբում ՎԶԵԲ-ը նամակով հաստատեց, որ իրենք մանրամասն կպատասխանեն դրան, սակայն հաշվի առնելով հարցադրումների բարդությունը՝ իրենց անհրաժեշտ կլինի 40 աշխատանքային օր։
 
Նոյեմբերի 15-ին՝ ի լրումն նախորդ նամակ-բողոքի, նրանց լրացուցիչ ուղարկվեցին նաև միջազգային անկախ փորձագետների հաշվետվությունները Ամուլսարի ծրագրի վտանգների վերաբերյալ: Կրկին ստացվեց նմանատիպ նամակ այն մասին, որ 40 աշխատանքային օրվա ընթացքում կստանանք մեր բողոքի պատասխանը։
 
Սակայն արդեն դեկտեմբերի 12-ին այս աղետալի ծրագրում ներգրավվելու պատճառների մասին հիմնավոր պատասխան տալու փոխարեն, ՎԶԵԲ-ը նամակով վրդովված տեղեկացրեց ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությանը, որ այլևս չի ցանկանում երկխոսություն վարել ՀԲՃ-ի հետ, քանի որ վերջիններս «ոչ պրոֆեսիոնալ գործունեություն են ծավալել և Լիդիան Ինթերնեշնլի աշխատակիցների մասին տեղեկատվություն են տարածել՝ ներառյալ նկարներ, ինչպես նաև վիրավորող և սպառնացող գրություններ»։ Տարակուսանք է առաջացնում, որ ՎԶԵԲ-ն օգտագործում է ճիշտ նույն բառապաշարը և գործելաոճը, ինչ Լիդիանը, որը դեռևս 2016թ-ի սեպտեմբերին դիմել էր ոստիկանություն բողոքով, թե Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն իրենց աշխատակիցների մասին վիրավորող և սպառնալի գրություններ է տարածել ֆեյսբուքում։ Ոստիկանությունը որևէ իրավախախտում չէր բացահայտել, իսկ Լևոն Գալստյանը և Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամները չեն կարող պատասխանատու լինել այլ անձանց կատարած գրառումների
ու խոսքերի համար։
 
Մեզ չէր մնում այլ բան, քան ենթադրել, որ ՎԶԵԲ-ն իր պատճառաբանությամբ փորձում էր խուսափել պատասխանատվությունից։ Ուստի 2018 թվականի հունվարի 16-ին իր պատասխան նամակում ՀԲՃ նախաձեռնությունը հստակ նշեց, որ մեր նամակագրությունը չի հետապնդում զուտ ընկերական երկխոսություն, այլ պաշտոնական բողոք է, որի կապակցությամբ ակնկալվում է հիմնավոր պատասխան, քանի որ ՎԶԵԲ-ն Ամուլսարում նախատեսվող ոսկու հանքի ծրագրի ներդրողներից և Լիդիան ընկերության բաժնետերերից է և հավասարապես պատասխանատվություն է կրում այս ծրագրի թերությունների ու անկառավարելի ռիսկերի համար: Պատասխան նամակով կոչ էր արվում բանկին իրականացնել լրջագույն հետաքննություն՝ բնապահպանական աղետին հանցակից չդառնալու նպատակով ու շեշտադրվում, որ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնությունը միակ դիմողը չէր, և որ բանկը պատասխանատու է նաև նամակը ստորագրած մյուս կազմակերպությունների և փորձագետների առջև:
 
Անցել է երեք շաբաթ, սակայն բողոքը քննելու կոչ-նամակին մինչ օրս ՎԶԵԲ-ը չի պատասխանել՝  ինչն այդ բանկի գործարարական էթիկայի խախտում է։
 
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով