ՍԱՊԾ էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները

19-02-2018 18:47:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը, ըստ որի 2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր է:
 


Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն էին հրավիրվել պետական գնումներով ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք տեղեկացվել են, որ 2018թ. մարտի մեկից պետական գնումներով թարմ մսի մատակարարումը պետք է իրականացվի բացառապես սպանդանոցներից: Նրանց է ներկայացվել նաև կենդանական ծագման մթերքի անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման թվայնացված նոր համակարգը, ինչը  հնարավորություն է տալիս  արագ ու առանց լրացուցիչ ծախսերի կազմակերպել գործընթացը:
ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային ծագման կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով՝ հսկողության հետագծելիությունն ապահովելու նպատակով: Նա մանրամասնել է,- «Թվայնացված համակարգը ոչ միայն հեշտացնելու է ձեր գործունեությունը, այլև ավելի թիրախային է դարձնելու պետական վերահսկողությունը՝ սննդի շղթայի բոլոր օղակերում հնարավոր խախտումներն ու թերացումները բացահայտելու հնարավորություն տալով»:
Պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացվել են, որ այսօր երկրում կա արդեն 22 գործող սպանդանոց, առաջիկայում նախատեսվում է շահագործել ևս 20-ը հանրապետության տարբեր տարածաշրջաններում, իսկ 2018 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ պահանջը կգործի բոլոր ոլորտների համար, ակնկալվում է ունենալ շուրջ 70 սպանդանոց:
Բանախոսը հիշեցրել է նաև, որ թարմ միս տեղափոխող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր: 
Տնտեսվարողները ներկայացրել են իրենց անհանգստացնող խնդիրները, որոնց լուծման վերաբերյալ ծառայության ներկայացուցիչները տվել են հիմնավոր բացատրություններ:
 
 
 
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 129 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար