Արցախյան շարժումը ինքնաբուխ էր. Պնդում են մասնակիցները (տեսանյութ)

«Արցախյան շարժումը հայության մեջ կուտակված դարավոր վիրավորանքի դրսևորումն էր». Մարիամ Ավագյան



21-02-2018 17:50:20   | Հայաստան  |  Հասարակություն
 


Արցախի վերածննդի 30-ամյակի առթիվ հրավիրված ասուլիսին  գրեթե բոլոր  բանախոսներն էլ համոզված էին, որ Արցախյան շարժումը ինքնաբուխ էր: 
 
Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանը գտնում է, որ Արցախյան շարժումը հենց այդ օրը, այդ տարում չի սկսվել, այն իր  բազմաթիվ պայթյունավտանգ դրսևորումներն  է ունեցել  տարբեր ժամանակներում: Սակայն, ինչպես մյուս բանախոսները՝ նա Արցախյան շարժումը ինքնաբուխ չի համարում, այլ գտնում է որ այն «մշտական հող»  է ունեցել, որը դրսևորվեց հենց այդ ժամանակ: 
 
«Հայությունը բնազդաբար ընկալվեց, որ եթե մեկ օր առաջ չմոբիլիզանա, ապա իրեն կսպասի 1915-ին հաջորդող մի ուրիշ տոտալ ցեղասպանություն: Հենց դա էլ ժողովրդին համախմբեց մի կարևոր խնդրի շուրջ, որ կոչվեց «Միացում» կամ «Ղարաբաղը մերն է»- ասաց  «Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը ու ավելացրեց, որ Արցախյան շարժումը  դարավոր վիրավորանքի դրսևորումն էր, որ կուտակվել էր հայության մեջ. 
 
Ըստ նրա՝ շարժմանը նպաստեց նաև այն, որ կոտրվեց կարծրատիպը, որ հույսը պետք է դնել «մեծ եղբոր» վրա ու այդ ժամանակ Մատենադարանում հավաքվածների վրա մեծ ազդեցություն ունեցավ ազգագրագետ Գալինա Ստարովոյտովայի ելույթը, որը  կարծես  կարգախոս դարձավ հավաքվածների համար:  
 
«Եթե Խաչատուր Աբովյանը ողջ լիներ, չէր ասի «Օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը մտավ Հայաստան, դա ոտք չէ այլ սապոգ»,- ազգագրագետի խոսքերը մեջբերեց բանախոսը: 
 
Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ նշեց, որ կար ներքին ատելություն, բայց Արցախյան շարժմանը նախորդող տարիներին չէին կարծում, որ Սովետական Միությունը կփլուզվի:
 
Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ինքնաբուխ էր այն, որ Արցախի ժողովուրդը  հարժարվեց միջազգային իրավունքից՝ չճանաչելով նրա գծած սահմանները:  
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 205 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար