Քննարկվել են Երևանի և Լիոնի միջև զբոսաշրջության զարգացման հարցերը

06-03-2018 14:26:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության` Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու քաղաքների միջև զբոսաշրջության զարգացման հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանի և Լիոնի տուրիզմի բաժնի պատասխանատու Կանդիս Արլենի միջև հանդիպման ընթացքում:
 
Ներկայացնելով Երևանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները` Գևորգ Օրբելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն առանձնահատուկ կարևորում է գործընկեր քաղաքների հետ համագործակցությունը և նոր համատեղ նախագծերի իրականացումը: Նա իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է նաև Երևանում նախատեսվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կառավարման մոդելը: 
Իր հերթին Կանդիս Արլենը ընդգծել է Երևանի  հյուրընկալությունն ու յուրօրինակ ջերմությունը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային հոսքերը կավելանան:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից