Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

06-03-2018 14:36:40   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը եւ Աղվան Վարդանյանը, մարտի 6-10-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 
 


Այցի շրջանակում պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա ԱՄՆ կոնգրեսականների, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից