Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 10 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

06-03-2018 15:20:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 19 իրավախախտում, 39-ի (34-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.620․000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.999.500 ՀՀ դրամ:  
 


Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 3.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 9.989.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝                   
Լոռի՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է  105.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշ՝  ապօրինի ծառահատման 8 դեպքով (44 հաճարենի, 22 բոխի, 10 կաղնի, 8 ղաժի, 4 թխկի, 1 հացենի, 1 ուռենի) հաշվարկվել է 9.866.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 5 դեպքով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ 
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 ուռենի) նշանակվել է 100․000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 18.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (6 բոխի, 1 կաղնի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (1,5խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
 
Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի  վարչական տուգանք՝ ընդամենը 100.000 ՀՀ դրամ։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝  100.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 20 դեպքով նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 11 դեպքով՝ 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ 
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 2 դեպք (առգրավվել է 41 հատ՝ 16կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, իսկ 142 հատ՝ 15 կգ կարաս տեսակի ձուկ, հանձնվել է  Սևանի N 1 դպրոց)։
Արարատ՝ ապօրինի որսի 1 դեպքով (10 հատ տափաստանային արտույտ)  նշանակվել է 70.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել` 10.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք,
Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք,
Արագածոտն՝ հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի տուգանք ։
Գեղարքունիք՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում։
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 905.750  ՀՀ դրամ: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 190 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար