Ո՞ր դեպքերում վարչապետը կզրկվի իր լիազորություններից.168.am

06-03-2018 15:58:16   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

 


Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, ր իրենք նախատեսում են, որ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից.
 
 
«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե բացի վարչապետից՝ նշանակվել են կառավարության անդամների 2/3-րդը: Եթե վարչապետը կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն, կամ էլ՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել, զրկվում է իր լիազորություններից: Եթե վարչապետը ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի, այդ դեպքում նույնպես կարող է զրկվել իր լիազորություններից»:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից