Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակության հետ քննարկվել են համայնքներում էներգաարդյունավետության խնդիրները

06-03-2018 17:12:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

   ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն  ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության պատվիրակությանը՝ քաղաքային պլանավորման, ԵՄ ռեգիոնալ և միասնական քաղաքականության միջազգային համագործակցության գծով մասնագետ Շտեֆան Էլզինգի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև կենսաբազմազանության, բնական ռեսուրսների կառավարման, բնապահպանական քաղաքականության մասնագետ Քրիստեն Պրոբսը, «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քրիստեն Շուլցը։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ։
 
   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և աջակցության համար, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջոցով։ Բնապահպանության նախարարը կարևորել է մինչև ծրագրի մեկնարկը նման հանդիպումների կազմակերպումը և, ներկայացնելով բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, առանձնացրել է ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցված անտառային ոլորտի՝ որտեղ առկա է կենսաբազմազանության շուրջ 80 տոկոսը, կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Ըստ Ա․Մինասյանի, բարեփոխումների հիմնական գաղափարախոսությունը հիմնվելու է էկոհամակարգային առաջնահերթություններով կառավարման սկզբունքի վրա։ Նույն սկզբունքի ներքո ռեֆորմներ են իրականացվում բնապահպանական ոլորտի բոլոր բաղադրիչներով, և այդ գործընթացների արդյունավետ իրականացման համար կարևորվել է  միջազգային համագործակցության շրջանակներում տրամադրվող նպատակային աջակցությունը։
 Շտեֆան Էլզինգը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, և նշել, որ 2018թ․ դեկտեմբերին մեկնարկող ծրագիրն իրականացվելու է Անդրկովկասի երեք երկրներում և ԳԴՀ Տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականցվող մեծ ձեռնարկի մի մասն է կազմում։ Այն «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքների վրա է հենվելու։ Շ․ Էլզինգն իր ղեկավարած պատվիրակության առաքելությունը համարել է  Հայաստանի  առաջնահերթություններին և բնապահպանական գերատեսչության նախանշած, հստակ լուծումներ պահանջող  խնդիրներին ծանոթանալը, ուսումնասիրելով նաև ոլորտում իրականացված ծրագրերի նախկին փորձը, կրկնակի աշխատանքները բացառելու նպատակով։ Բանախոսը գոհունակությամբ նկատել է, որ մեկնարկող ծրագրի թիրախը համընկնում է ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններին՝ ուղղված լինելով գյուղական համայնքներում էներգախնայողության և բնական պաշարների կառավարման հարցերի լուծմանը, որպեսզի թուլացվի ճնշումն անտառի վրա։ Քրիստեն Պրոբսը հավելել է, որ նախատեսվում է ծրագրի մեջ ընդգրկել ոչ միայն անտառամերձ համայնքները, այլև այն համայնքները, որոնք հեռու են անտառներից, բայց տեղի բնակիչներն օգտագործում են փայտանյութ։
    Հյուրերի խնդրանքով անտառային ոլորտում իրականացվող միջազգային ծրագրերը ներկայացնելուց հետո, ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է ծրագիրն իրականացնել մեկ համայնքում, տեղում ամբողջովին լուծելով խնդիրը։ Ա․ Մինասյանը կարծիք է հայտնել, որ առանց խնդիրների մեկ համայնքի ապահովումն օրինակելի կլինի նաև այլ համայնքների համար՝ շոշափելի արդյունքների տեսանկյունից, ինչպես նաև օբյեկտիվ խթան կհանդիսանա այդ ուղղվածության ծրագրերի շարունակականության համար և առաջարկել  առաջնայնություն տալ այլընտրանքային էներգիայի օգտագործմանը։
   ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, ծրագրի պատասխանատուներին առաջարկել է նախարարի առաջին տեղակալ Է․ Գրիգորյանի հետ համակարգել աշխատանքների հետագա ընթացքը՝ երկուստեք ակնկալվող արդյունքներ ապահովելու նպատակով։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար