Մատենադարանը նոր տնօրեն ունի․panorama

06-03-2018 18:01:11   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
panorama․ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր հիմնադրամի տնօրեն է ընտրվել Վահան Տեր-Ղևոնդյանը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից:
 


Հիշեցնենք, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի հայտարարած մրցույթի սահմանված ժամանակահատվածում Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով ստացվել էր մեկ դիմում: Դիմում էր ներկայացրել պատմական գիտությունների դոկտոր, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։
 
Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է Մատենադարանի զարգացման իր հնգամյա ծրագիրը, պատասխանել հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Այնուհետև խորհուրդն անցկացրել է փակ, գաղտնի քվեարկություն, որի  արդյունքում պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը միաձայն ընտրվել է Մատենադարանի տնօրեն:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից