Լիոնի պատվիրակությունն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

06-03-2018 18:06:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտոնական այցով մարտի 3-8-ը Երևանում գտնվող Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել աշխատանքային և կրթական գործընթացին:
 


Հյուրերը տեղում ծանոթացել են «Թումոյի» գործունեությանը, առաջնահերթ և հեռանկարային ծրագրերին: Պատվիրակության անդամներն իրենց հիացմունքն են հայտնել նախաձեռնության վերաբերյալ, ընդգծելով, որ տեխնոլոգիական առումով ևս Երևանը քայլում է ժամանակի պահանջներին համահունչ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նույնպես նախատեսվում է Երևանի «Թումոյի» օրինակով համանման կենտրոն ստեղծել:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից