Կառավարությունը հաստատել է . ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 7.armenpress.am

06-03-2018 18:28:31   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armenpress.am ՀՀ կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 2-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 7` շաբաթ օրը:
 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար