Ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են. վարչապետ.Panorama.am

06-03-2018 18:47:40   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Panorama.am Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մասնակի կասեցման նախագիծը: Խոսքը վերաբերում է  մարտի 1-ին ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա, պարտադիր պետք է դուրս գրվեին դեղատոմսով։
 


«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց, որի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը։ Առավել ռիսկային հոգեմետ և հակաբիոտիկ դեղերի համար դեղատոմսերը ներդրվել են մարտի 1-ից, հուլիսի 1-ից պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, և արդեն հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դեղերի ամբողջ ցանկի վրա»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:
 
Վարչապետ Կարեն Կարապետյանը հորդորեց առավել ուշադիր լինել դեղատոմսերի խնդրին: «Խնդրում եմ ուշադիր լինել, ինֆորմացիա կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատան դիմաց գրում տալիս են, և  դրա համար լրացուցիչ վճար կա։ Շատ ուշադիր եղեք, որպեսզի դա բուտաֆորիա չդառնա»,- դիմելով փոխնախարարին՝   ասաց Կարեն Կարապետյանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 484 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար