Գյումրիում փորձել են կողոպտել գետնանցումում գործող խանութներից մեկը. կասկածյալը ձերբակալվել է

06-03-2018 19:07:33   | Շիրակի մարզ  |  Իրավունք
 


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված անձը կոտրել է Գյումրի քաղաքի գետնանցումում գործող խանութներից մեկի  մուտքի դռան ապակին և փորձել հափշտակել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառներով։ Միացել է խանութի անվտանգության ահազանգման համակարգը և անմիջապես դեպքի վայր են ժամանել ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցները, նրանց պահանջով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել խանութից՝ իր հետ դուրս բերելով գողոնը, ապա  անվտանգության աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել է դիմել փախուստի՝ իր հետ տանելով խանութից վերցված իրերը, ինչը կանխվել է: 
 
Դեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, կասկածյալը ձերբակալվել է։
Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
¶ÛáõÙñÇáõÙ ÷áñÓ»É »Ý ÏáÕáåï»É •»ïݳÝóáõÙá
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 221 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար