Շենգավիթ. Ընդամենը 2 անուն սարքավորում …

06-03-2018 19:21:44   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երբ խոսք է գնում ջրաշինարարության մասին, շարքային քաղաքացին հաճախ պատկերացնում է լայնածավալ շինարարություն, մեծ ներդրումներ, տեխնիկայի ու մասնագետների կուտակումներ…
Եւ դա կարծես թե տրամաբանական է, համենայնդեպս իր բացատրությունն ունի: Ի վերջո, շինարարությունը շինարարություն է: Մինչդեռ ջրմուղագործները լավ գիտեն, թե ինչ տարբերություն կա, ասենք, նոր բնակելի շենքի կառուցման ու հին ջրագծերի վերակառուցման միջեւ: Ծախսվող գումարը կարող է եւ նույնը լինել, սակայն գործի ծավալն ու բարդությունը բոլորովին էլ նույնը չէ: Ջրմուղ-կոյուղու համակարգն իր առանձնահատկություններն ունի: Վեոլիա ջրի կողմից սպասարկվող տարածքում այն ավելի շատ հիշեցնում է տեխնիկական լուծումների փնտրտուք, մանրակրկիտ մասնագիտական աշխատանք, քան լայնածավալ, ինչպես ասում են՝ զրոյից տարվող շինարարություն:
 
Մարդկային գործոնի դերն այստեղ զգալի է: Արդյունքի հասնելու համար առաջին հերթին պետք են գիտելիքներ, հատուկ տեխնիկա, սրտացավ վերաբերմունք ու ճիշտ մոտեցում առկա խնդիրներին: Իսկ ամեն նոր օր իր հետ նոր արդյունքներ է բերում: Ուրեմն, մենք ճիշտ ճանապարհին ենք:
Այսպես, ընկերության «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Հարավ» տեղամասը վերջերս Երեւանի թվով 2 հասցեներում՝ Արարատյան-Շիրակի և Ներքին Չարբախ թաղամասի 1 ու 5 փողոցների խաչմերուկներում տեղադրեց 2 ճնշման կարգավորիչ՝ իրենց փականներով: Թվում է թե՝ ինչ, ընդամենը 2 անուն սարքավորում: Սակայն միայն գործին ծանոթը լավ կիմանա, թե դրա համար ինչ ուսումնասիրություն է կատարվել բաշխիչ ցանցում, որքան ջանք ու եռանդ է պահանջվել տեղամասի մասնագետներից ու ինչ գին է վճարվել մի քանի հազար սպառողների կենցաղային հոգսը թեթեւացնելու համար:
Իսկ արդյունքը հետեւյալն է. նշված տարածքներում կարգաբերվել է ցանցում առկա ճնշումը եւ տնտեսվել ջրաքանակ: Առաջինը բերել է ջրամատակարարման կայունացմանը, իսկ երկրորդը՝ դրա տեւողության ավելացմանը:
Ջրմուղագործ. հիրավի առանձնապես աչքի չզարնող, երբեմն նաեւ արժանավույնս չգնահատվող, բայց հրաշալի մի մասնագիտություն … Որի ղադրը, ինչպես ասում են, մեր հասարակությունը դեռ պետք է իմանա:
Վեոլիա ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից