Երևան-Գյումրի-Երևան արագընթաց նոր էլեկտրագնացքի մարտի 8-ից 11-ը անվճար երթևեկության մասին

06-03-2018 19:37:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գովազդային արշավի շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն անվճար ուղևորափոխադրումներ է իրականացնում Երևան-Գյումրի-Երևան երթուղում գործող նոր ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքով: Հաշվի առնելով անվճար երթևեկությամբ մեծ հետաքրքրությունը և պահանջարկի կտրուկ աճը՝ հայտնում ենք, որ մարտի 8-ից մինչև 11-ը կատարվելիք անվճար չվերթների տոմսերը տրամադրվելու են կայարանների տոմսարկղերում էլեկտրագնացքի մեկնման օրը՝ Երևանում՝ սկսած ժամը 9:00-ից, իսկ Գյումրիում՝ 15:55-ից:
 


Մեկ անձին կարող է տրվել ոչ ավել քան 5 անվճար տոմս: Գնացքում առկա է 107 նստատեղ, կանգնած տեղեր նախատեսված չեն:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում հակառակ ուղղությամբ ուղևորների անվճար փոխադրման համար և հայտնում է, որ անվճար տոմսերով Երևանից Գյումրի (կամ հակառակ ուղղությամբ) մեկնած ուղևորները չեն կարող նույն տոմսերով անվճար վերադառնան Երևան (կամ Գյումրի): Նրանց անհրաժեշտ է ընդհանուր հիմունքներով ստանալ Գյումրիից Երևան (կամ հակառակ ուղղությամբ)  ուղևորվող արագընթաց էլեկտրագնացքի անվճար տոմսեր:
 
Կոնֆլիկտային իրավիճակների դեպքում երկաթուղին իրավունք է վերապահում իրեն դադարեցնել անվճար երթևեկությունը՝ նախօրոք տեղեկացնելով ուղևորներին ukzhd.am կայքում հայտարարության տեղադրման ու Երևանի և Գյումրիի կայարանների տեղեկատվական համակարգի միջոցով:  
 
№100-101 Երևան-Գյումրի-Երևան նոր արագընթաց էլեկտրագնացքը աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:55-ին հակառակ ուղղությամբ: Երթևեկության տևողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե:
 
Մարտի 16-ից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2,5 հազար դրամ: 
 
 
Ուշադրություն.
Երկաթուղու ակցիան տարածվում է միայն նոր արագընթաց գնացքի վրա: Մյուս գնացքներով ուղևորվելու պայմաններն անփոփոխ են:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 411 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար