Մարզադպրոցների տնօրենների մասնակցությամբ քննարկում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

06-03-2018 19:30:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր՝ մարտի 6-ին հրավիրված հանդիպման ժամանակ նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:
 


Նախարարի տեղակալը հորդորել է խստորեն առաջնորդվել ՀՀ կառավարության  2005 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դրույթներով, որով սահմանված են մանուկների և պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները: «Շարունակե՛ք խստորեն հետևել ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին: Նախարարության կողմից կազմակերպվելու են անակնկալ շրջայցեր՝ պարզելու համար, թե որ մարզաձևից քանի խումբ կա տվյալ մարզադպրոցում, արդյոք սաներն անցնում են պարտադիր բուժզննում, ինչպես են կազմակերպվում ներքին առաջնությունները և այլն»,- ասել է Գ. Ղազարյանը:
 
Տնօրենների հարցերի շրջանակը վերաբերել է մարզագույքին, մարզադպրոցների շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածության բացակայությանը: Նրանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը խնդրել են միջնորդել համապատասխան գերատեսչությանը՝ անհրաժեշտության դեպքում մոտակայքում տեղակայված հանրակրթական դպրոցներում առկա մարզաբազաներից օգտվելու հնարավորություն տալու համար։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 228 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար