Հարկադիր կատարման ծառայություն այցելած կանանց շնորհավորում են հարկադիր կատարողները

07-03-2018 13:26:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այսօր՝ մարտի 7-ին, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային օրը մեկնարկել է ջերմ ու տոնական մթնոլորտում: 
 

Ծառայություն այցելած կանանց սպասվում էր հաճելի անակնկալ: Վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած կին քաղաքացիներին հարկադիր կատարողները  ծաղիկներ էին նվիրում և բարեմաղթանքներ ուղղում Հարկադիր կատարման ծառայության անունից:
 Ծառայությունը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում է բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին գալիք տոնի կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն, սեր, վառ ու արևոտ տրամադրություն:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից