Արտակարգ դեպք Սպիտակում. Ուղևորը ծեծել է գազալցակայանի աշխատողներին․«Փաստինֆո»

07-03-2018 14:50:47   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Սպիտակում գազալցակայանի աշխատակիցները ծեծի են ենթարկվել այն բանի համար, որ ուղևորից պահանջել են ավտոմեքենայից միջից դուրս գալ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Սպիտակ քաղաքում գործող գազալցակայանին է մոտեցել մի վարորդ և խնդրել է մեքենան լիցքավորել, իսկ գազալցակայանի աշխատակիցները պահանջել են, որ այդ մեքենայում գտնվող ուղևորը դուրս գա ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է:
 


 
Այս հարցի շուրջ էլ վիճաբանություն է ծագել և գազալցակայանի 2 աշխատակիցները ծեծի են ենթարկվել:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից