Կասեցվել է Հայաստանից ուղարկված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան.armtimes.com

07-03-2018 15:47:06   | Ռուսաստան  |  Մամուլի տեսություն
armtimes.com Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի Ռոսսելխոզնադզորի վերահսկիչ ծառայությունները «Պուլկովո» օդանավակայանի բեռնափոխադրիչ կայանում ստուգել ու այդ ստուգումների արդյունքում կասեցրել են Հայաստանից փոխադրվող 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան:
 


Ըստ ծառայության հաղորդագրության, ելակի ուսումնասիրման արդյունքում  հայտնաբերվել են կենդանի միջատներ, որոնք իրենց արտաքին նշաններով նման են եղել կալիֆորնիական ծաղկային տրիպսների տեսակին: Այս միջատները համարվում են բույսերի վտանգավոր կարանտինային հարուցիչներ:  Քիչ ավելի ուշ, լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է այս հարուցիչների առկայությունը:
 
Խմբաքանակն ամբողջությամբ ենթարկվել է հետհանձնման:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 502 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար