Երևանի հ. 114 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև

07-03-2018 16:23:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը: Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջև: Հիմնանորոգման գործում ներդրում ունեցած անձանց մանկապարտեզի սաներն իրենց յուրօրինակ շնորհակալությունն են հայտնել երաժշտական կատարումով: Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:  
 


Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: Կրթօջախն իրականացնում է նաև ներառական կրթություն, որի համար ևս մանկապարտեզում ապահովվել են համապատասխան պայմաններ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան ջերմ միջավայրում: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 365 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար