Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

07-03-2018 16:34:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
 
Կարեն Կարապետյանը  Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից