ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշմանը. «Արմենպրես»

07-03-2018 18:09:32   | Ռուսաստան  |  Մամուլի տեսություն

Ռուսաստանի Դաշնությանը արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու հայկական կողմի որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում արձանագրությունների կնքման ընթացակարգը կասեցնելու որոշումը՝  Զախարովան ասել է. «Ինչպես հիշում եք՝ ռուսական պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում և ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում այդ գործընթացին: Այդ գնահատականները ժամանակին տրվել են և մեր վերաբերմունքը շարունակում է ակտուալ մնալ: Մենք ելնում ենք հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ երկու երկրների: Մեր կողմից մշտապես արել ենք ամեն բան հանուն այդ նպատակի»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ցյուրիխում ռուսական կողմը ակտիվ և արդյունավետ մասնակցություն է ցուցաբերել համապատասխան համաձայնությունների մշակման համար:

 

 

 

Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 188 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար