Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

07-03-2018 19:06:02   | Հայաստան  |  Հասարակություն
 


Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում ն ԱԻՆ լրատվական ծառայությունից։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 8-9-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մարտի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 8-9-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից