Կայացել է Իրինա Թովմասյանի դստեր` Ալյայի առաջին` «Մայրիկիս» տեսահոլովակի շնորհանդեսը



07-03-2018 19:26:29   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 4-ին կայացել է Իրինա Թովմասյանի դստեր` Ալյայի առաջին` «Մայրիկիս» տեսահոլովակի շնորհանդեսը:
 

Փոքրիկ Ալյան ներկայացավ իր առաջին տեսահոլովակով, որը կոչվում էր «Մայրիկիս»:  Երգը նրան նվիրել էր Սուսաննա Բարսեղյանը, գործիքավորումը՝ Վահան Նահապետյանը: Տեսահոլովակի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Նելլի Պողոսյանն էր, իսկ օպերատրական աշխատանքները իրականացրեց Զավենը Խաչատրյանը:
 
Ի դեպ այդ օրը լրացավ Ալյայի 5-ամյակը: Երկակի տոնին ներկա էին Ալյայի բարեկամները, հարազատները և բոլոր ընկերները, շոուբիզնեսի ներկայացուցիչներ և երգահաններ:
 
Ներկաներին սպավում էր նաև անակնկալ` վիճակահանության արդյունքում, ընտրվեցին հաջողակները և ստացան իրենց նվերները:
 
Ալյան ստացավ առանձնահատուկ երկու նվեր նոր երգերի տեսքով «Պիանո Ֆորտե» երաժշտական դպրոցի տնօրեն և երգահան Օֆելյա Մկրտչյանի և երգահան Արմեն Վիրաբյանի կողմից :
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 202 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար