Պոլիտեխնիկական համալսարանում գործող Ucom լաբորատորիայի ուսանողներն աշխատելու հստակ հեռանկար ունեն

07-03-2018 19:30:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օրերս Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնակցեց իր ԲՈՒՀ-ի՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի հիմնադրման 60, Պոլիտեխնիկական համալսարանում տպագիր մամուլի 85, ուսանողական մամուլի 15-ամյակների միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում կայացավ մամուլի և լրատվության ոլորտում «Պոլիտեխնիկական» առաջին մրցանակաբաշխությունը։ Ի թիվս բազմաթիվ վաստակավոր պոլիտեխնիկցիների մրցանակներ շնորհվեցին նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին և Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին:  
 


Պոլիտեխնիկական համալսարանի նոր կայքի շնորհանդեսից հետո ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը նշեց ԲՈՒՀ-ի հաջողության հասած շրջանավարտների հետ մշտական կապը պահելու կարևորության մասին․ «Ucom-ի ղեկավար պարոն Հայկ Եսայանը շատ լավ նախաձեռնությամբ հանդես եկավ և մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք, որի շրջանակներում ստեղծվեց այսօր արդեն հաջողությամբ գործող Ucom լաբորատորիան։ Գործատու – բարձրագույն ուսումնական հաստատություն հարաբերումների մեջ սա լավագույն երևակումներից մեկն է։ Շուտով մենք հավաստագրեր կհանձնենք Ucom լաբորատորիայի այն շրջանավարտներին, որոնք գերժամանակակից գործիքամիջոցների կիրառմամբ հասել են հաջողության և արժանի են Ucom-ում աշխատելու»։
 
«Որպես պոլիտեխնիկցի և որպես Ucom ընկերության գլխավոր տնօրեն ուրախ եմ, որ իմ երկու հարազատ կառույցները նույն տեսլականն ունեն երկրի շենացման վերաբերյալ և գնում են դեպի նորագույն տեխնոլոգիաները։ Ուրախալի է, որ մեր ընկերության կողմից բացված լաբորատորիայի լավագույն սաները քննությունների արդյունքում Ucom-ում աշխատելու հնարավորություն են ստացել։ Այս գործակցությունը շարունակական է լինելու», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից