Սուրեն Կարայանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

07-03-2018 19:42:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին։
 
Նախարար Կարայանը նշել է, որ հայ-հնդկական տնտեսական համագործակցության խորացման մեծ ներուժ է տեսնում։ Սուրեն Կարայանը և Սանգվան Յոգեշվարը քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես` դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Դեսպան Սանգվան Յոգեշվարը ներկայացրել է, թե ինչ կոնկրետ ծրագրերում կարող են ներգրավվել հնդիկ գործարարները։ Կողմերը քննարկել են նաև համատեղ արդյունաբերական արտադրություններ հիմնելու հեռանկարները։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից