Մշակվել է հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման ուղեցույց

16-03-2018 14:51:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոգեբուժական կազմակերպություններում արդյունավետ մշտադիտարկում (մոնիթորինգ)  իրականացնելու նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ուղեցույց։
 


Այդ ուղեցույցի հիման վրա Պաշտպանի իրավասու ներկայացուցիչները 2017 թվականի ընթացքում մշտադիտարկում են իրականացրել հոգեբուժական կազմակերպություններում։ Առաջիկայում կհրապարակվի մոնիթորինգի արդյունքների մասին «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց   իրավունքների ապահովման վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը։
Ուղեցույցը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 72 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...