ՌԴ նախագահական ընտրությունների համար Հայաստանում բացվել է երկու ընտրական տեղամաս․«Արմենպրես»

17-03-2018 19:21:01   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենան նաև Հայաստանում ապրող ՌԴ քաղաքացիները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահական ընտրություններին ՌԴ քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար Հայաստանում ևս ընտրական տեղամասեր են բացվել՝ Երևանում և Գյումրիում:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններին մասնակցելու համար ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 8 թեկնածու` ՌԴ գործող նախագահ, ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինը, Պավել Գրուդինին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն), Վլադիմիր Ժիրինովսկի (Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Սերգեյ Բաբուրին (Ռուսական համազգային միություն), Մաքսիմ Սուրայկին (Ռուսաստանի կոմունիստներ), Գրիգորի Յավլինսկի («Յաբլոկո» կուսակցություն), Քսենիա Սոբչակ («Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցություն) և Բորիս Տիտով  (Աճի կուսակցություն):

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 393 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար