Մարտի 12-ից 18-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ կենտրոնում գրանցվել է 309 դեպք

911-ն ամփոփում է անցած շաբաթը

19-03-2018 13:51:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 309 դեպք, որից 132-ը՝ արտակարգ:
  Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 157 կենցաղային կանչ,  60 հրդեհ, 48 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 59 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
   Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց: 
 
   Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:
   ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 58 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...