Ամեն րոպե ինձ կարող ա ձերբակալեն, ծեծելով սպանեն կամ պայթեցնեն. Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է սկսել. 1in.am (տեսանյութ)



21-03-2018 15:05:55   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Առաջին լրատվական». Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շուրջօրյա նստացույց է սկսել իրականացնել Ազատության հրապարակում։ Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի գործով երեկ հրապարակված դատավճիռն էր, որը Ավետիսյանի բնորոշմամբ՝ խայտառակություն է։
 


Բացի սրանից, Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նստացույցի նպատակներից մեկը ի թիվս այլ հարցերի նաև պայքարն է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
 
«Տղաներին իրենց կարծիքի համար դատում են և այսօրվա իշխանություններն երկիրը տանում են կործանման․ Հայաստանում վիճակը շատ լուրջ է, ուստի այս իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պետք է հեռանան։ Սերժ Սարգսյանը հիմա էլ է փորձում վերարտադրվի և դրա համա էլ հիմա նախաձեռնել ենք այս նստացույցը, որպեսզի հանրությունը հասկանա, որ պետք է պայքարել օրենքով երկիր ունենալու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վոլոդյա Ավետիսյանը։
 
Վերջինս նաև հավելեց․ «Մտահոգություն ունեմ, որ հիմա ևս ամեն րոպե կարող են ինձ ձերբակալեն, ամեն րոպե, ամեն վայրկյան ինձ կարող են ընդհուպ սպանել՝ մեքենայի վրա երթ սարքեն կամ մի 10-15 հոգի ուղարկեն վրես ինձ ծեծեն-ջարդեն, ասենք 15 հոգու դեմ մենակով ինչ կարող եմ ես անել, կարող ա ծեծելով սպանեն, կարող են կրակել, կարող են պայթեցնել, ես այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատում եմ, որովհետև տեսել եմ, ես այդ ամեն ինչին պատրաստ եմ, բայց մտադրություններից չեմ պատրաստվում հետ կանգնել»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար