Նախարար Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանը և Վրաստանը ներկայացնող անվասայլակներով բասկետբոլի թիմերի ընկերական հանդիպմանը

21-03-2018 17:55:42   | Հայաստան  |  Սպորտ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ» և Վրաստանի «Թբիլիսի» թիմերի միջև կայացած անվասայլակներով բասկետբոլի ընկերական հանդիպմանը:
 

Միջոցառումը համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ:
 
Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կարևորելով միջոցառումը, նշել է, որ սահմանափակ հնարավորություններով անձինք սպորտով մարզվելով և զբաղվելով՝ ձեռք են բերում պայքարելու և հաղթելու կամք, ինչպես նաև հնարավորություն՝ ինտեգրվելու մարզական մեծ ընտանիքին և դառնալու այդ ընտանիքի լիիրավ անդամը: «Ուրախ եմ, որ հանդիպումը բասկետբոլային է: Ինձ համար այս փաստը զարմանալի չէ, քանի որ խաղային մարզաձևերից սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց շրջանում ամենատարածվածն ու սիրվածը հենց բասկետբոլն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
 
Նշենք, որ խաղն անցկացվել է «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկին «Միկա») մարզադահլիճում և ավարտվել «Արտակարգ» թիմի հաղթանակով (33:21):
 
 
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 170 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար