Բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանին և նրա փաստաբանին թույլ չեն տալիս ոստիկանության բաժնից դուրս գալ (տեսանյութ)

Հաղորդում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից



17-04-2018 12:34:08   | Հայաստան  |  Իրավունք
2018 թվականի ապրիլի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանության Մասիվի բաժին բերման է ենթարկվել հավաքի մասնակից Դավիթ Պետրոսյանը, անմիջապես նրան այցելել է ԻՊԱՍ իրավաբան, փաստաբան Արաքս Մելքոնյանը, մոտավորապես ժամը 12:00-ի դրությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները ավարտվել են, սակայն բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանը  և նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը շարունակում են հարկադրաբար մնալ Մասիվի ոստիկանության բաժնում, քանի որ վերջիններիս թույլ չեն տալիս բաժնից դուրս գալ:
 


Ոստիկանության մասիվի բաժնում է գտնվում նաև փաստաբան Հայկուհի Հարությունյանը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից