Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ 1-ին փոխվարչապետ, Վաչե Գաբրիելյանը և Արմեն Գևորգյանը` փոխվարչապետներ

18-04-2018 18:55:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին:
 


Հանրապետության Նախագահի նստավայրում կայացել է Նախագահ Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ  եւ արդյունավետ աշխատանք: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից