Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ Թագավորը

18-04-2018 18:57:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ Թագավորը:
Ուղերձում ասված է.
 


«Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից