Փաշինյանը կոչ է անում կառավարության աշխատակիցներին եւ ոստիկաններին միանալ թավշյա հեղափոխությանը

19-04-2018 09:28:34   | Հայաստան  |  

Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով դիմում է կառավարության աշխատակիցներին եւ կոչ անում ստորագրահավաք սկսել համաժողովրդական  շարժմանը, թավշյա հեղափոխությանը միանալու մասին ։ «Մի վախեցեք, մերժեք Սերժին»,- ասում է Փաշինյանը։

Փաշինյանը նույն կոչով դիմում է նաեւ ոստիկաններին․ «Մի վախեցեք, միացեք այս պայքարին»,- ասում է Փաշինյանը։

Ցուցարարները վանկարկում են «Գործադուլ»։

 

 

 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից