Լրագրող Տիրայր Մուրադյանի ծեծի վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե․Aysor.am

19-04-2018 12:04:02   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի ծեծի հետ կապված հրապարակումները ՀՀ Գլխավոր դատախազությունն անմիջապես ուղարկել է Քննչական կոմիտե, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 


«Բոլոր հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե` Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով», - ասաց Գոռ Աբրահամյանը:
 
Սա նշանակում է, որ ուղարկված նյութերի հիման վրա Քննչական կոմիտեն պետք է որոշի քրեական գործ հարուցելու հարցը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 253 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար