Թեեւ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից, բայց իրենք շարունակելու են պայքարը․ Նիկոլ Փաշինյան

19-04-2018 18:12:21   | Հայաստան  |  Քաղաքական

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնության  մասնակիցները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ  քիչ առաջ գտնվում  էին կառավարության շենքի առջեւ,  որտեղ այս պահին ընթանում է նիստը վարչապետ Սերժ Սարգսյանի  ղեկավարությանմբ։

Դեպքի վայրից  <<Նոյյան Տապան>>-ի թղթակիցը տեղեկացրեց, որ  Նիկոլ  Փաշինյանը <<Զենքդ դիր, մերժիր Սերժին>> կոչով դիմեց ոստիկաններին  եւ  հայտարարեց,  որ վարչապետ Սերժ Սարգսյանը  այսօր հրավիրված կառավարության նիստում հրաժարվել է իրեն հատկացված առանձնատնից, բայց դա չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու պայքարը։

Այս պահին  ակցիայի մասնակիցները  հեռանում են կառավարության շենքի մոտից։

 

 

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից