Արդիականացվում և հզորացվում են ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության կարողությունները

19-04-2018 19:15:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նախորդ տարում ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին արդեն տրամադրվել է նշանակալի աջակցություն, որի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնին էր փոխանցվել մասնագիտական հատուկ գույք և սարքավորումներ, որոնք նախատեսված են հոգեդիագնոստիկա և հոգեթերապևտիկ միջոցառումներ իրականացնելու համար:
 


Այս օրերին ՀՀ ԱԻ նախարարությունում է Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ արագ արձագանքման հոգեբանական օգնության կենտրոնի տնօրենի տեղակալ, տիկին Մարիա Ֆիլիպովան, ով ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության հոգեբանների հետ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ. մասնավորապես՝ ինչպես կիրառել հոգեդիագնոստիկա և հոգեթերապևտիկ միջոցառումների համար նախատեսված մասնագիտական գույքը:
 
Վերապատրաստման արդյունքում ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության աշխատակիցներն արդեն կկարողանան կիրառել նոր սարքավորումները: Մարիա Ֆիլիպովան կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ-ՌԴ ԱԻՆ հոգեբանները արդեն երկար տարիներ սերտ համագործակցում են, իսկ 2017 թվականին Հայաստանից ժամանած ԱԻՆ հոգեբանների խումբը Մոսկվայում մասնակցեց հոգեբանների համար նախատեսված վերապատրաստման սեմինարին:
 
Տիկին Ֆիլիպովան բարձր գնահատեց ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության աշխատակիցների մասնագիտական ունակությունները, աշխատանքային հմտություններն ու կարողությունները մարդկանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործում:
 
Միայն 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն իրականացրել է 115 ելք դեպքի վայրեր, իսկ անցած երկու տարում ԱԻՆ հոգեբանները 84 մարդու կյանք են փրկել: Ծառայությունն աշխատում է երեք ուղղությամբ՝ արագ արձագանքում, հոգեդիագնոստիկա և հոգեթերապևտիկ վերականգնողական աշխատանք։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից