Արամ Ա Կաթողիկոսը գալիս է Հայաստան /լրացված/

20-04-2018 10:41:49   | Լիբանան  |  Մամուլի տեսություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

«Անհանգիստ է Հայաստանը, անհանգիստ ենք նաև մենք՝ բոլորս: Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի մեր ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է, հետևաբար անտարբեր չենք կարող մնալ հայրենի ժողովրդին հուզող խնդիրների նկատմամբ»,-Հայաստան այցից առաջ օդանավակայանում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ անտարբեր չի Երևանի փողոցներում ընթացող իրադարձությունների նկատմամբ:

Խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 186 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար