Գազազած շունը կծել է երեխային.ԱԻՆ

19-05-2018 09:57:29   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
Մայիսի 18-ին՝ ժամը 20:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում գազազած շունը կծել է երեխային, ով քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է. շանը վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Փրկարարները վնասազերծել են շանը և տեղափոխել անվտանգ տարածք:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 213 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար