«Մեծամոր ԲԿ»-ում այսօր առավոտվա դրությամբ կա սննդային թունավորումից տուժած 5 անձ․Tert.am

19-05-2018 12:45:44   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Մայիսի 17-ին սննդային թունավորման ախտանիշներով «Մեծամորի ԲԿ» տեղափոխված  3 տասնյակ անձանցից այսօր առավոտվա դրությամբ շարունակում է բուժում  ստանալ 5 մարդ:
 


«Բոլոր միջին և թեթև ծանրության հիվանդները երեկ դուրս են գրվել, մնացել էին 2-ը, սակայն երեկ  ևս 3 անձ թունավորման ախտանիշներով դիմեց»,- Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Մեծամորի ԲԿ»-ի տնօրեն Միքայել Վանյանը:
 
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 18:34-ին, «Արմավիրի ԲԿ»-ից «911» ծառայությանը տեղեկություն էր ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության  աշխատակիցները, որոնցից 20-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ 30-ը տեղափոխվել էին Մեծամորի բժշկական կենտրոն և անցնում էին բուժզննում:
 
 
 
Ինչպես ավել ուշ պարզվել էր, աշխատակիցների համար գործատուն պատվիրել է հավով և մայոնեզով սենդվիչներ:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից