Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան․ԱԻՆ

19-05-2018 12:54:04   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի Բաղրամյան պողոտայում մայիսի 19-ի առավոտյան ամբողջությամբ այրվել է սննդի կրպակը: Կրակը վնասել է նաև կրպակից վերև տեղադրված գովազդային վահանակները:
 


ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարությունից հայտնում են, որ «911» ծառայությանը ժամը 10:05-ին ահազանգ է ստացվել այրվող կրպակի վերաբերյալ:
 
«Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից