Ստեփանակերտում տեղի է ունեցել ՀՀ-ի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը

19-05-2018 13:29:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 19-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը: :
 


Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
 
Ողջունելով հյուրին՝ Արցախի արտգործնախարարը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց նորանոր հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:
 
Արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական ու արդյունավետ փոխգործակցության, պարբերական քաղաքական խորհրդակցությունների և ոլորտային պատասխանատուների մակարդակով հաճախակի հանդիպումների անցկացման կարևորությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձ կատարվեց այդ ուղղությամբ տեղի ունեցած շփումներին:
 
 
 
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը այցելեցին Արցախի Պաշտպանության բանակի շտաբ, ուր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրեց հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձավ այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից