ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով․168.am

19-05-2018 17:03:10   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Իրավապահները ներկայումս չեն շտապում որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել ԱԱԽ քարտուղարի դատավարական կարգավիճակի մասին մասին։
 


Նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով՝ ապրիլի 13-ին ցուցարարների կողմից ԵՊՀ մուտք գործելու գործով։
 
Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս ապրիլի 21-ին հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, սակայն ապրիլի 23-ին Արմեն Գրիգորյանը ևս մյուս ձերբակալված անձինք ազատ արձակվեցին:
 
Փաստինֆոն փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանալ, թե երբ եւ ինչ հիմքով է դադարեցվել Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կամ ընդհանրապես դադարեցվել է, թե ոչ։ Սակայն իրավասու մարմինները որեւէ պաշտոնական պարզաբանում այդպես էլ չտրամադրեցին
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից