Աղմկոտ ձերբակալությունններ են սպասվում. ի՞նչ կապ ունի Տարոն Մարգարյանը այդ «բանդայի» հետ

19-05-2018 20:33:45   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցները այս օրերին հրավիրվում են ոստիկանության տարբեր բաժանմունքներ հարցաքննության։
 


Հիշեցնենք, որ համաժողովրդական շարժման օրերին Ավան վարչական շրջանում խաղաղ ցուցարարների վրա անհայտ անձինք հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին երիտասարդներին: Հետաքննող լրագրողները պարզեցին, որ այդ անձանց հիմնական մասն աշխատում են Ավանի թաղապետարանում եւ ծեծուջարդը կազմակերպել են Տարոն Մարգարյանի ցուցումով:  Ի դեպ լրագրողները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հարցրել են , թե ինչո՞ւ է կանգնած նման «բանդայի» հետեւում։ Ի պատասխան Մարգարյանն ասել է․  «Ես դատապարտում եմ բոլոր բռնությունները եւ իրավապահները զբաղվում են դրանով, կբացահայտեն»: Իսկ հարցապնդմանը, որ այդ նույն անձինք իրեն աջակցում էին այս օրերին, Տարոն Մարգարյանը նշել է. «Ես այդ կարծիքին չեմ: Նրանք երեւանցիներ էին եւ իրենց քվեն էին տվել մեկ տարի առաջ, այժմ եկել էին իրենց քվեն պաշտպանելու»:
 
Այն, որ իրավապահները զբաղվում են հստակ է դառնում նաեւ ոստիկանության տարածած հաղորդագրությունների բովանդակությունից։ Միեւնույն ժամանակ մեզ հասած տեղեկությունների համաձայն հարցաքննության հրավիրված անձինք տալիս են  համաժողովրդական շարժման օրերին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու հրաման տվողների անուններ, ովքեր քաղաքապետարանում եւ թաղապետարանում զբաղեցնում են պաշտոններ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս առումով սպասվում են սկանդալային բացահայտումներ եւ ձերբակալություններ։
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1309 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար