ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործ է. Ռուզաննա Ադանալյան ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը ոստիկանության 6-րդ վարչությունում հաղորդում ներկայացրեց Արթուր Դավթյանի նկատմամբ



23-05-2018 19:51:08   | Հայաստան  |  Իրավունք
 


2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը մայիսի 23-ին ոստիկանության 6-րդ վարչությունում հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ: 
 
Ըստ Ռ. Ադանալյանի՝ ամբողջ նախաքննության և դատաքննության փուլում ի հայտ եկած ապացույցների շրջանակներում Արթուր Դավթյանը, որին բազմիցս դիմել է, որևէ միջոց չի ձեռնարկել գործում տեղի ունեցած հանցավոր գործողությունների վերաբերյալ: 
 
Նրա պնդմամբ՝ պարտակվել են ոչ միայն իր որդու սպանության իրական հանգամանքները և շարժառիթները, այլև այդ գործով անցնող պաշտոնյանների թույլ տված ապօրինությունները: 
 
«Ես կարծում եմ, որ քաղաքական նոր իրավիճակը պետք է բարենպաստ ազդեցություն ունենա դատաիրավական համակարգի, և առահասարակ դատախազության գործունեության վրա: Սակայն ամեն դեպքում ես իմ իրավունքները շարունակելու եմ պաշտպանել, գնալու եմ մինչև վերջ, մինչև հասնեմ արդարության: Եվ եթե միանշանակ տվյալ պահին հաղորդումն ուղարկվի ըստ ենթակայության, պատշաճ նյութեր նախապատրաստվեն և քննության առնվի, ես կարծում եմ, որ միանշանակ դատվելու է ՀՀ դատախազը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, որովհետև նա հանցագործ է»,- լրագրողների հետ զրույցում նկատեց Ռ. Ադանալյանը՝ հավելելով, որ պահանջել է անհապաղ քրեական գործ հարուցել Արթուր Դավթյանի նկատմամբ: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 25726 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար