«Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն». Արմեն Սարգսյան.168.am

24-05-2018 16:52:01   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
168.am Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
 


«Մեր երկրում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշ փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ: Պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունի, եթե համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար