Առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակներով Երևանի կենդանաբանական այգին կբացի 2018-ի ամառային տարեշրջանը (տեսանյութեր)



24-05-2018 23:44:56   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
 
 
Մայիսի 26-ին բացվելու է Երևանի կենդանաբանական այգու ամառային տարեշրջանը: Այս կապակցությամբ Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, մայիսի 26-ին, ժամը 12:00-ին հրավիրում ենք Երևանի կենդանաբանական այգի՝ մասնակցելու ամառային տարեշրջանի և առյուծների, գայլերի ու արջերի նոր ազատավանդակների պաշտոնական բացման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին, որոնց մեծ մասը լինելու են Այգու հանրային տարածքում:
Իսկ բուն Այգու մուտքի տոմսերն այդ օրը կլինեն ամենաէժանը՝ 600 դրամ մեծերի և 200 դրամ փոքրերի համար»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անցյալ տարի հավաստել էր, որ առյուծների, գայլերի և արջերի համար նախատեսված նոր ազատավանդակները, որոնց կառուցումը դեո շարունակվում էր, համապատասխանելու են միջազգային չափորոշիչներին:
Տեղեկացվել էր, որ մասնավորապես առյուծների ազատավանդակն ունենալու է 3500 քմ տարածք, արհեստական ջրվեժներ ու հարակից ժայռեր:
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1950 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար